ԺամանցՏեսանյութ

«Ո՞ւր ա պապան». «Զվարթնոցում» զուռնա դհոլով դիմավորում են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին (Տեսանյութ)

«Ո՞ւր ա պապան». «Զվարթնոցում» զուռնա դհոլով դիմավորում են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Նոյեմբերի 8-ին կեսգիշերն անց Լիվերպուլ – Ֆրանկֆուրտ – Երեւան չվերթով հայրենիք վերադարձավ ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եւ սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։

Աշխարհի առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ԿԳՄՍ եւ ՀԱՕԿ պաշտոնյաներ։

Արթուր Դավթյանի եւ Հարություն Մերդինյանի ամենամեծ երկրպագուները նրանց դուստրերն էին՝ 3-ամյա Ալիսան եւ 9 ամսական Սառան, որոնք քունը հաղթահարելով սպասում էին չեմպիոն հայրիկների դուրս գալուն։

Աշխարհի չեմպիոնի եւ Հայաստանի թիմի ժամանումը նախատեսված էր 03:55, սակայն մեդալակիրները կես ժամ ուշացումով ժամանեցին հայրենիք:

Ապորտային մարմնամարզությունում անկախ Հայաստանում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Դավթյանին ժամանման սրահում դիմավորեցին ծափահարություններով, զուռնա-դհոլով եւ «Արթուր–Արթուր» վանկարկումներով:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել