ՄամուլՏեսանյութ

Ո՞ւմ թիրախում էր Փարաքարում սպանված ոստիկանը. Վալոդյա Գրիգորյանի սպանության հետքերով

Փարաքարում սպանված Վալոդյա Գրիգորյանի հետ նույն կրակահերթից մահացավ նաև ոստիկանության Արարատի մարզի քրեական ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը, պարզվում է, Փարաքարի քրեական տարրերի կողմից այնքան էլ ընկալված կերպար չէր, քանի որ սկզբունքային ոստիկան էր։

ArmLur.am-ին իրավապահները ուշագրավ տեղեկություններ փոխանցեցին Կարեն Աբրահամյանի մասին։ Պարզվում է՝ նա նախկինում եղել է ՆԳՆ ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ աշխատակից։ Մամուլը գրել է 2024-ին, որ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը ԱԱԾ-ն ձերբակալել է։ Ինչ գործով, ArmLur.am-ը հարցում է ուղարկել դատախազություն, կհանրայնացնենք։

Բայց ուշագրավն այն է, որ երբ Մհեր Ախտոյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և անհրաժեշտ է եղել նրան բերման ենթարկել, օպերատիվ խմբի գլխավոր դերակատարը եղել է հենց Կարեն Աբրահամյանը, որի հանդգնությունը Ախտոյանը լավ չի գնահատել։ Ինչպես է Վալոդյա Գրիգորյանի ընկեր Կարեն Աբրահամյանը համարձակվել ձերբակալել իրեն․ սա վատ է ընկալվել քրեական հեղինակության համարում գտնվող Մհեր Ախտոյանի կողմից, որը մոտ 15 օր է Հայաստանում չէ և որին օդանավակայան է տարել՝ ճանապարհելու համայնքի ղեկավարին սպանած 20-ամյա Գևորգ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, 23:50-ին, Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվեց համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկեր, ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, և վիրավորվեց Արծրուն Գալստյանը, որի եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանն ու Սևակ Գալստյանը 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։

Մանրամասները՝ տեսանյութում․