Ո՞ր փողոցներն են դառնալու միակողմանի երթևեկելի
Սարյան փողոցը կարող է դառնալ միակողմ երթևեկության, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Ուղղությունը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ ընդգրկելով Սարյան փողոցը և Մոսկովյան փողոցի մի հատվածը։
«Ամիրյան-Արամի-Պուշկին-Թումանյան փողոցից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,- նշել է նա։