Աշխարհ

Ո՞ր երկրների հետ է Ռուսաստանը վերականգնելու ավիահաղորդակցությունները

Ո՞ր երկրների հետ է Ռուսաստանը վերականգնելու ավիահաղորդակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի վարակի տարածման կանխման օպերատիվ շտաբի ղեկավար, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունների վերականգնման հարցերը: Այդ մասին նախագահն ինքը ասել է կառավարության անդամների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը, հայտնում է РБК-ն:

«Առավոտյան մենք ձեզ հետ արդեն խոսել ենք, թե ինչ տեմպերով եւ որ երկրները բացել ավիացիոն հետագա հաղորդակցության համար»,- ասել է Պուտինը՝ դիմելով փոխվարչապետին:

Պատասխանելով Ռուսաստանում COVID-19-ի տարածման իրավիճակի կայունացման մասին Գոլիկովայի խոսքերին՝ Պուտինը նշել է, որ ինքն այդ թեման քննարկել է այլ պետությունների ղեկավարների հետ, եւ նրանք հաղորդել են, որ իրենց երկրներում դեպքերն աճում են: «Նրանք ինձ մատնանշում են ահա թե ինչը:

Բացել, իհարկե, պետք է, չի կարելի մարդկանց ընդմիշտ փակված պահել: Բայց դա պետք է արվի շատ ուշադիր, որպեսզի թույլ չտրվի նոր ալիք եւ նոր բռնկում: Մենք այդպես էլ անում ենք մինչ այժմ»,- ասել է Պուտինը:

Միջազգային պլանային եւ չարտերային չվերթները ռուսական իշխանությունների կողմից դադարեցվել էին մարտի 27-ին՝ COVID-19 համավարակի պատճառով: Վարչապետ Միխայիլ Միշուստինը օգոստոսի 1-ից սահմանափակ ձեւաչափով՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի, իսկ օգոստոսի 15-ից`Շվեյցարիայի հետ, վերսկսել է թռիչքները:

Օգոստոսի 24-ին «Իզվեստիա» թերթը, վկայակոչելով ավիացիոն ոլորտում իր աղբյուրներին, հաղորդել է, որ իշխանությունները քննարկում են ավիահաղորդակցությունների վերականգնումը Ֆրանսիայի, Հունգարիայի, Մալթայի, Կիպրոսի, Հորդանանի, Եգիպտոսի եւ Չինաստանի հետ:

Կիսվել