Շոու-բիզնես

Ո՞վ կբացատրի, կարգալույծ եղած հոգևորականը ինչպե՞ս կարող է եկեղեցում Պատարագ մատուցի․ Գայանե Ասլամազյան

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ո՞վ կբացատրի, կարգալույծ եղած հոգևորականը ինչպե՞ս կարող է եկեղեցում Պատարագ մատուցի… և ամենակարևորը կաթոլիկ եկեղեցում հաղորդություն ստացած վարչապետը բնականաբար կմասնակցի:

Սա բացահայտ պատերազմ է Հայ Առաքելական եկեղեցու հետ»:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը: