Մամուլ

Ո՞վ է Քոչարյանին ատող և թաղող կինը․ լրագրողը՝ իր մայրիկի մասնակցության մասին

Ո՞վ է Քոչարյանին ատող և թաղող կինը․ լրագրողը՝ իր մայրիկի մասնակցության մասին

«Հրապարակը»-ը գրում է։ Երեկվա հանրահավաքից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնացել էր Եռաբլուր, որտեղ էլ միջադեպ էր տեղի ունեցել։ Զոհվածի մայրը դիմելով Քոչարյանին՝ ասել էր՝ «ատում եմ ես քեզ, թաղեմ քեզ…»։

Միջադեպը համացանցում բուռն քննարկման առիթ դարձավ, այսօր էլ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանին ատող ու թաղող կինը իշխանական araratnews.am կայքի լրագրող Նանե Արզումանյանի մայրն է։

Նշենք, որ այդ կայքը պատկանում է խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին, որն էլ մտերմիկ կապեր ունի Փաշինյանի իշխանության հետ։

Նանեն մեզ հետ զրույցում ասաց, թե տեսանյութում երեւացող կինը իր մայրը չէ․ «Առնվազն պետք է սրբապիղծ լինեն, որ փորձեն այդ կերպ մանիպուլացնեն, որովհետեւ ես չեմ գնում Եռաբլուր շոուներ անելու համար։

nane arzumanyan mayr

Այնտեղ է այդ միջադեպը տեղի ունեցել, ես կարծում եմ՝ յուրաքանչյուր լրագրող կաներ եւ կհրապարակեր։ Իսկ ինչ վերաբերում է, թե այդ կինը իմ մաման է, չի համապատասխանում իրականությանը։

Ինձ համար միեւնույն են բոլոր քաղաքական այրերը, թող չկապեն, որ, եթե Քոչարյանին եմ քննադատում, Նիկոլին եմ պաշտպանում, կամ Նիկոլին եմ քննադատում, Քոչարյանին եմ պաշտպանում։ Իմ համար շատ կարեւոր էր իմ եղբայրը, որը զոհվեց»։

Կիսվել