Ո՞վ է պատվիրել Քիմ Քարդաշյանի սպանությունը
«Keeping Up With the Kardashians» շոուի 7-րդ եթերաշրջանում՝ Քիմը բացահայտել է, որ իր մտերիմներից մեկը պատվիրել է իր սպանությունը: Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Պատվիրատույի անունը չի բացահայտվել: Քիմի խոսքով՝ նա պլանավորված մահափորձի մասին իմացել է մասնավոր դետեկտիվներից, որոնց վարձել էր մեկ այլ գործի համար:
Քիմ Քարդաշյանը և նրա չորս երեխաները ներկայումս գտնվում են 24-ժամյա անվտանգության հսկողության ներքո: Անվտանգության աշխատակիցները անընդհատ հերթապահում են Քարդաշյանի տանը և ուղեկցում են նրան մեքենայով, ինչպես նաև ապահովում են անվտանգությունը նրա երեխաների դպրոցի մոտ և նրան պատկանող բիզնեսներում:
Նույնիսկ սուրհանդակները մանրակրկիտ ստուգվում են: