Մամուլ

Ո՞վ է ոստիկանապետի որդու քավորը․ «Հրապարակ»

Ո՞վ է ոստիկանապետի որդու քավորը

Hraparak.am-ը գրում է․ Մենք ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդին` Ռոբերտը օգոստոսին պատրաստվում է ամուսնանալ եւ մեծ հարսանիք են նախատեսում անել:

Անցած տարի էլ Վահե Ղազարյանի դստեր հարսանիքն էր։ Ոստիկանապետը հավանաբար որոշել է, քանի դեռ բարձր պաշտոն է զբաղեցնում «տեղավորել» զավակներին։

Մեր տեղեկություններով` Ռոբերտ Ղազարյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունենալու օգոստոսի 27-ին, իշխանությունների կողմից այդքան ատելի «Նեմեց Ռուբոյին» պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: 

harsnaqar restoran

Մենք տեղեկացանք, որ հարսանիքի քավորը «Տաշիր Սամոյի» քրոջ որդին է: Ճիշտ է՝ Ղազարյանի ընտանիքը նախկինում որևէ առնչություն չի ունեցել «Տաշիր Սամոյի» ընտանիքի հետ, բայց ինչպես անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում նոր բարեկամական կապեր են հաստատվում:

Իսկ հայաստանյան օլիգարխները սիրում են օրվա իշխանությունների հետ քավոր-սանիկական մտերմություն հաստատել։ 

Մենք տեղեկացանք, որ ողջ բարձր իշխանությունը` վարչապետի գլխավորությամբ, հրավիրված են Վահե Ղազարյանի որդու հարսանիքին: Բնականաբար, ներկա կլինեն նաեւ մերօրյա օլիգարխներից ոմանք։

Կիսվել