Ազատ խոսք

Ո՞վ է այսքանից հետո ամենամեծ մանիպուլյատորը․ Կարեն Քոչարյան

Ո՞վ է այսքանից հետո ամենամեծ մանիպուլյատորը․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն Արսեն Թորոսյան, առաջինը իմ տվյալը տվեք իրավապահներին…, բայց հիշեք ես, ի տարբերություն Ձեզ, երբեք չեմ ասել, որ վիրուսը վտանգավոր չէ կամ բլեֆ է: Վիրուսը կա և միայն հիմարը կարող է դա հերքել:

Ես ասել եմ ԲԼԵՖ Է այն ինֆոտեռորը, որն իրականացվում է տարբեր չինովնիկների կողմից, որոնք սկզբից ասում էին, որ իրենց երեխաներին տանելու են դպրոց, հետո ասում էին, որ այս վիճակը կտեվի երկար- 1-2 տարի, հետո վարչապետին հակառակ պնդում էին, որ իրավիճակն անվերահսկելի է (թեև այդ վերահսկողությունը հենց Ձեր պարտականությունն է), իսկ ավելի ուշ ասեցիք, որ այս մղձավանջը կտևի 5 տարի:

Հարցազրույցներից մեկում ասացհք նաև պոտենցիալ 500000 հիվանդների մասին: Ո՞րն է լինելու հաջորդ ՍԱՐՍԱՓԸ, պարոն Թորոսյան:

Հիմա հարց

Ո՞վ է այսքանից հետո ամենամեծ մանիպուլյատորը

Հ.Գ. Գրածս բոլոր փաստերը տեսաձայնագրված են և հանդիսանում են ապացուցողական բազա…

«Չեմ հիշում, որ նման բաներ եմ ասել» ֆրազը չի անցնում, որովհետև Սերժն էլ չէր հիշում, որ ասել էր էլ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում»:

Կիսվել