Մամուլ

Ո՞վ էր Սյունիքում մահացած զինծառայողը

Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է։

Ավելի վաղ Bavnews.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում համածառայակցի հետ միջադեպի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: