Ազատ խոսք

Ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել, այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը․ Աշոտյան

Ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել, այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:

Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. «շահարկվող հատված»:

Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։

Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. «պադոշ»:

Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:

Ու ձեր «հեռարձակումները» մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:

Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից»։

Կիսվել