ՄամուլԱզատ խոսքՏեսանյութ

«Ո՞վ ես դու, այ պատահական փողոցից մարդ, որ խախտես մեր Սահմանադրությունն ու օրենքները». Էդգար Ղազարյան

«Ո՞վ ես դու, այ պատահական փողոցից մարդ, որ խախտես մեր Սահմանադրությունն ու օրենքները». Էդգար Ղազարյան

168.am-ը գրում է․ «Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ապազգային, կործանարար ծրագրերը և այլն, դրանով խախտում է նաև Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը:

Ես՝ որպես քաղաքացի, հարցնում եմ նրան՝ ո՞վ ես դու, ա՜յ պատահական փողոցից մարդ, ո՞վ է քեզ իրավունք տվել, որ որպես հանրային պաշտոնյա երդվելով, որ պետք է հարգես մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, կատարես քո պարտականությունները, հանրային ծառայություններ մատուցես մեր ժողովրդին, ո՞վ ես դու, որ խախտես մեր երկրի Սահմանադրությունը, օրենքները, անարգես մեր պետության խորհրդանիշները:

Ես՝ որպես քաղաքացի, անհանդուրժող եմ դրա նկատմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ ամենի դեմ պայքարելու համար հուլիսի 5-ին հրավիրում է հանրահավաք:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել