Ո՞վքեր են բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կանայք
Ո՞վքեր են բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կանայք
Դարեր շարունակ հասարակական կարգը սահմանափակել է կանանց իրավունքները:
Bavnews.am-ը իր ընթերցողի համար առանձնացրել է այն 10 հզոր կանանց, ովքեր իրենց գործունեությամբ ազդեցությունն են թողել մարդկության պատմության ընթացքի վրա, և առհասարակ կանանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի վրա:
Կլեոպատրա
Եգիպտոսի վերջին թագուհին, ում մասին, թվում է՝ արդեն նկարահանվել է այնքան կինոնկար, որքան պատմության մեջ դեռ չի նկարահանվել որևէ այլ կնոջ մասին:
Կլեոպատրան ապրեց ընդամենը 38 տարի, բայց գնում են լեգենդներ նրա գործերի մասին, հատկապես շատ է խոսվել Մարկոս Անտոնիոսի և Հուլիոս Կեսարի հետ իր սիրավեպերի մասին:
Հռոմեացիների հետ մարտում իր զորքերը կրած պարտությունից հետո թագուհին, չցանկանալով հանձնվել, ինքն իրեն թույնեց՝ իր պատիվը բարձր պահելու համար:
Ժաննա դ’Արկ
Քանի՞ կին գիտեք, ովքեր եղել ենյ զորքի հրամանատար: Ժաննա դ’Արկը բանակը առաջ մղեց պատերազմի ՝ իր ժողովրդին փրկելու համար և մահացավ արժանապատվորեն՝ չդավաճանելով իր սկզբունքներին:
Այսպիսի տոկունության և արիության պետք է ձգտի յուրաքանչյուր տղամարդ:
Եկատերինա II
Գիտե՞ք, թե երբ է Ղրիմը մտել Ռուսաստանի կազմի մեջ: Ոչ, ամենևին դա Պուտինի օրոք չի եղել, այլ Եկատերինա II օրոք, ով բազմաթիվ հաջողություններ ունեցավ ու հաղթանակներ տարավ պատերազմներում։
Նա նաև նամակագրական կապի մեջ էր ֆրանսիացի փիլիսոփաների հետ, ինչպես նաև պաշտում էր սուրճը և հաճախ փոխում իր սիրեկաններին:
Թվում է, թե կայսրուհին ինչ-որ բան գիտեր կյանքի մասին, որի մասին մենք չենք էլ կասկածում:
Մայր Թերեզա
Դեռ մանկուց նա երազում էր օգնել հիվանդներին և աղքատներին, ուստի նա ամբողջ կյանքը նվիրեց այդ գործին՝ անշահախնդիր մարդկանց օգնելուն:
Մայր Թերեզան ստեղծեց դպրոցներ, կացարաններ և հիվանդանոցներ կարիքավորների համար՝ օգնելով մարդկանց՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից և կրոնից:
1979-ին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Մահից հետո կաթոլիկ եկեղեցին միանձնուհի կարգեց որպես սուրբ:
Կոկո Շանել
Նա վերափոխեց և արդիականացրեց կանանց նորաձևությունը, հագցրեց իր դարաշրջանի ամենահայտնի կանանց և ոչնչացրեց գենդերային կարծրատիպերը: Հանրաճանաչ օծանելիքները այս ամենի համեմատ`պարզապես մանրուք է:
Մարգարեթ Թետչեր
Գիտե՞ք 20-րդ դարի Բրիտանիայի վարչապետերից, ո՞վ է ամենաերկարը ղեկավարել երկիրը:
Ոչ, ամենևին ոչ թե Չերչիլը, այլ Մարգարետ Թետչերը: Դժվար և անկաշկանդ, նրա կողքին ցանկացած տղամարդ թվում էր շատ աննշան:
Նա նաև հաղթեց Արգենտինայի հետ Ֆոլկլենդյան կղզիների հետ պատերազմում:
Ինդիրա գանդի
Ինդիրան ոչ մի կապ չունի Մահաթմա Գանդիի հետ, բայց Հնդկաստանի մեկ այլ վարչապետ ՝ Ջավահառլալ Նեհրուն, նրա հայրն էր:
Բայց, սա ամենևին չի նշանակում, որ Ինդիրան շփացած աղջիկ էր հարուստ ընտանիքից: Նա Հնդկաստանը դուրս բերեց աղքատությունից և ստիպեց ամբողջ աշխարհին հաշվի նստել իր հետ:
Շատերը նրան չէի սիրում, սակայն մեծ մարդիկ միշտ ունենում են քննադատողներ:
Եղիսաբեթ II
Մեծ Բրիտանիայի թագուհուն ժողովրդը անվանում է «մեղմ սրտով, բայց երկաթե բնավորությամբ» կին:
Պատերազմի տարիներին նա կամավոր ընդգրկվեց ինքնապաշտպանական ստորաբաժանումներին և դարձավ միակ թագուհին, որն ավարտել զինծառայությունը:
Եղիսաբեթ II Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետն է:
Օփրա Ուինֆրի
Հեռուստահաղորդավար, դերասանուհի, գործարար կին, բարերար: Օփրան 21-րդ դարի հաջողակ կանանց վառ օրինակ է:
Նրա ունեցվածքը գնահատվում է գրեթե 3 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է Ամերիկայի ամենահարուստ սևամորթներից մեկը: Ջեյ Զին ու Դիդին նույնիսկ մոտ չեն «կանգնում»:
Վալենտինա Տերեշկովա
Աշխարհում առաջին կինն է, ով մենակ թռիչք կատարեց դեպի տիեզերք: «Վոստոկ-6» տիեզերանավը, Տերեշկովայի հետ միասին, տիեզերքում էր գրեթե երեք օր: 1995-ին նա դարձավ Ռուսաստանում առաջին կինը, ով ստացավ գեներալ-մայորի կոչում: