Մամուլ

Շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր

Շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր

Այսօր ժամը 18։00-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի և Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից և հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։