Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցածներին
Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցածներին
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով»,-գրել է նա:
Իսկ վարակակիրն այս պահին մեկուսացված է, ստանում է բուժում Ինֆեկցիոն հիվանդանոցում, վիճակն այս պահին ծանր չէ: ունի նորմալ ինքնազգացողություն, պարզապես բժիշկների խիստ հսկողության տակ է։