Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրն արդեն խոսում է. անջատել են թոքերի օդափոխության սարքից
Օրեր առաջ «Շտապօգնության» մեքենայի վթարի հետեւանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ վիչակը սսկսել է բարելավվել:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Երեկ ես իր հետ զրուցել եմ, դեռ վերանեկնդանացման բաժանմունքում է, փառք Աստծո, լավ է:
Սկզբում նա գիտակցություն չուներ, միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին, իսկ հիմա թոքերի արհեստական օդափոխության սարքից անջատել ենք, ինքնուրույն շնչում է, խոսում է: Որոշ ժամանակ հետո կքննարկվի արդեն հիվանդանասենյակ տեղափոխելու հարցը:
Ինչ վերաբերում է վարորդին, նրան այսօր կամ վաղը դուրս կգրեն: Նրա միայն կողն էր ջարդվել: Ի սկզբանե իր վիճակը լավ էր»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 8-ի վաղ առավոտյան Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Բժժկուհին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Բուժքրոջ վիճակը ծանր է: