Շվեդիայում զղջում են, որ հրաժարվել են կարանտինից
Շվեդիայում զղջում են, որ հրաժարվել են կարանտինից
Շվեդիայի գլխավոր վարակաբան Անդերս Թեգնելը հայտարարել է, որ «ընդհանրապես վստահ չէ»՝ արդյոք ճիշտ էր կարանտինից հրաժարվելը, այս մասին տեղեկացնում է շվեդական Aftonbladet պարբերականը:
Ավելի վաղ Անդերս Թեգնելը հանդես էր գալիս կարանտինային կոշտ միջոցներից հրաժարվելու օգտին:
Նաև նրա խորհրդով էր, որ երկրում վարակի տարածմանը զուգընթաց շարունակում էին աշխատել դպրոցները, բարերը, ռեստորանները, երկիրն ապրում էր իր բնականոն ռիթմով:
«Ես հիմա առհասարակ վստահ չեմ: Հիմա մենք մշտապես մտորում ենք՝ ինչը կարող ենք բարելավել»,- հարցազրույցի ժամանակ ասել է վարակաբանը: