Շվեդիայի հայ համայնքն անթույլատրելի է համարում Սամվել Կարապետյանի հետապնդումը
Հայաստանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումն անթույլատրելի է և վնասում է հայ ժողովրդի միասնությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Շվեդիայի Հայ ազգային միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։
«Անթույլատրելի է Սամվել Կարապետյանի հետապնդումը, նա հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը մարդասիրական և ենթակառուցվածքային նախագծերին, դժվարին ժամանակներում ցուցաբերված օգնությունը և հայկական ազգային արժեքներին անսասան նվիրվածությունը արժանի են հարգանքի, այլ ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ ի պատասխան գործակալության հարցման։
Նրա խոսքով` իշխանությունների նման գործողությունները խաթարում են վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։