ԺամանցՇոու-բիզնես

«Շռայլ եղեք բարին ցանկանալիս, և ոչ թե չարախոսելիս». Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը՝ Լոռիում (ֆոտո)

«Շռայլ եղեք բարին ցանկանալիս, և ոչ թե չարախոսելիս». Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը՝ Լոռիում

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու սիրելին՝ Անիտա Այվազյանը, հանգստյան օրերն անցկացրել են Լոռու մարզում: Անիտան Ալավերդիի «Մենձ Էր» քարայրում արված գեղեցիկ լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Բարեկենդանն ու Սիրահարների տոնն իր համար առանց իրար չեն կարող գոյություն ունենալ:

«Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, իսկ դու ապրում ես, երբ սիրում ես: Ատելությամբ լի մարդը մեռած է: Նա հոգի չունի, պարզապես ներկա է ֆիզիկապես:

levon aronyan anita ayvazyan

Սիրեք իրար, շատ սիրեք եւ բարի եղեք: Սկսեք շռայլ լինել բարին ցանկանալիս, եւ ոչ թե չարախոսելիս: Բարությունն այս օրերին մեզ շատ է պակասում: Կամեցեք բարին ու վստահ եղեք, որ կյանքը բարությամբ ձեզ կհատուցի»,-գրել է նա:

Կիսվել