Շուտով Հայաստանում, ըստ ինձ, տեղի է ունենալու իշխանափոխություն․ Տիգրան Վարդանյան
Շուտով Հայաստանում, ըստ ինձ, տեղի է ունենալու իշխանափոխություն․ Տիգրան Վարդանյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Վարդանյանը։
«Շուտով Հայաստանում, ըստ ինձ, տեղի է ունենալու իշխանափոխություն: Մեր երկիրը ունի խնդիր և այդ խնդրի անունն է Նիկոլ Փաշինյան: Առաջարկում եմ սկսել հետևյալ գորընթացը՝
Ձեր ընկերներին, բարեկամներին և ծանոթներին հորդորեք, որպեսզի գնան մտնեն եկեղեցի և ապաշխարեն: Նրանք պետք է հասկանան, ընդունեն և ներողություն խնդրեն իրենց գործած մեղքերի՝ վիրավորանքների, զրպարտության, չարախոսությունների և այլնի համար:
Եվ այս ամենը որքան շուտ հասկանան, այնքան լավ իրենց համար: Հիշեք, որ ամեն ինչ ունի իր սկիզբը և վերջը: Ստի վերջը մոտ է: Շա՜տ մոտ:
Բոլոր նրանք, ովքեր մաս են կազմել փաշինյանական խայտառակությանը պատասխան են տալու օրենքի առաջ, սկսված՝ մարդկանց առողջության և կյանքերի հետ խաղալուց, վերջացրած՝ Հանրապետության միջազգային համբավի արժեզրկմամբ:
Բարի գիշեր: Լավ եղեք»: