Մամուլ

Շուտով կհայտնեմ հրաժարականի վերաբերյալ որոշմանս մասին․ Կարեն Գիլոյան

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Դեկտեմբերի 30-ին քննարկում ունեմ WADA-ի նախագահի հետ: Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի խորհրդի անդամ, ինձ ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը գամ համաձայնության, տոներից հետո հավանաբար դիմում կգրեմ:

WADA-ում ընտրվել եմ 3 տարի ժամկետով՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչեւ 2027 թվական: Քննարկումից հետո օրվա երկրորդ կեսին որոշումս կհայտնեմ»,- նշեց նա։

Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։

Կիսվեք էջում