Շուտով ազատ կարձակվի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը
Սպասվում է` շուտով ազատ կարձակվի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանքով ձերբակալեցին ԱԺ ընտրությունների քարոզարշավի թունդ պահին: 2017թ. նոյեմբերին դատարանը նրան 6 տարվա ազատազրկման էր դատապարտել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը նշեց, որ ինքը Բաբայանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: «Հիմա սպասողական վիճակ է: Վճռաբեկը պետք է որոշի` գործը վարույթ ընդունում է, թե ոչ: Իհարկե, լավատեսությունս մի փոքր ավելացել է, բայց, դե, տեսնենք: Ընդհանրապես, 2-3 ամսվա ընթացքում Վճռաբեկի որոշումը պարզ կլինի, հնարավոր է նաեւ` ավելի շուտ»,- ասել է փաստաբանը:
Նյութի աղբյուրը՝ armlur.am