Շուռնուխի դպրոցի միակ շրջանավարտը
Շուռնուխի միջնակարգ դպրոցի վերջին դասը մեկ աշակերտով է անցկացվել։ Մոնիկա Ստեփանյանը 2024-ի միակ շրջանավարտն է։
Վերջին զանգի տոնական միջոցառմանը, սակայն, Մոնիկան մենակ չի եղել։ Դպրոցի աշակերտներն ու մանկավարժներն աղջկան շնորհավորել ու բարի երթ են մաղթել։