Մամուլ

Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. Արամ Գաբրիելյանով

Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը հայտարարել է, որ Շուշին հանձնելու հրամանը տվել է անձամբ Փաշինյանը:

«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը, և հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկ Հարությունյանն անմիջապես կհրապարակի այն։

Նիկոլ Փաշինյան Շուշի

Ես ձեզ երաշխավորում եմ, որ, եթե Փաշինյանը մնա ևս 2 ամիս, երկիրը կընկնի կոլապսի մեջ, ու Հայաստանը կբաժանվի մասերի: Ես հիմա Ղարաբաղի համար նույնիսկ այնքան մտահոգ չեմ, որքան Հայաստանի, քանի որ այնտեղ խաղաղապահներ են կանգնած:

Բայց այս դավաճանը Հայաստանը կքայքայի: Այնպես որ՝ թող մարդիկ մտածեն ու որոշում կայացնեն»,-նշել է Գաբրիելյանովը

Կիսվել