Շուշիի ուղղությամբ թշնամու ողջ խմբավորումը ոչնչացվել է
Շուշիի ուղղությամբ թշնամու ողջ խմբավորումը ոչնչացվել է
Այս մասին Հ1-ին տված հարցազրուցում նշել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբյանը։
«Հատկապես ծանր մարտեր են տեղի ունեցել հյուսիսում, հյուսիսարևելյան շրջաններում և հարավում: Այս գիշեր շատ արդյունավետ է գործել Պաշտպանության բանակը: Բոլոր ոտնձգությունները կասեցվել են:
Մեր հրետանին այնպես է գործել, որ նույնիսկ օրինակելի է: Ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը:
Կարելի է ասել, որ առաջին առաջխաղացումը Շուշիի վրա Պաշտպանության բանակն արդյունավետորեն կասեցրել է՝ թշնամուն պատճառելով մարդկային և զինտեխնիկայի հսկայական կորուստներ։