ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է, մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը. Անդրե (Տեսանյութ)

Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է, մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը. Անդրե (Տեսանյութ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում նախատեսված Անդրեի համերգին:

Անդրեն նշել է, որ պետնախախարի հետ հանդիպում ունեցել է, վերջինս կիսել է իր՝ հանդիպում ունենալու գաղափարները, սակայն հետո սկսվել են պրովոկացիաները.

andre patrel

«Ես ախմախ չեմ։ Ընտանիքում կորուստներ ունեմ թե առաջին, թե երկրորդ պատերազմի ժամանակ։

Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է։ Մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը։

Հասարակությունը 6 օր որևէ խնդիր չի ունեցել, պաստառը վեց օր դրված է եղել, վրան համերգ գրված չի եղել: Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր: Այս սադրանքը պետպատվեր էր»։

Անդրեի խոսքով` խնդիրներ չի ունեցել հանդիպումը կազմակերպելիս, օր նշանակելիս։

Երգիչը հաստատել է՝ հանդիսատեսի հետ հանդիպումը այսօր տեղի է ունենալու, ինքը լինելու է հրապարակում, Երևանից մեծ թվով հանդիսատես է ներկա լինելու։

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։

Տեսանյութը ստորև

Կիսվել