Շուշան Երիցյանի շախով պարը՝ «Մի գնա» երգի ներքո (Տեսանյութ)
Մոդել, դերասանուհի և գեղեցկուհի Շուշան Երիցյանը ինստագրամի իր էջում դրական էմոցիաներով լի մի քանի տեսանյութեր է հրապարակել, որտեղ զվարճանում է «Մի գնա» հանրահայտ երգի ներքո։
Տեսանյութին կից Շուշանը կատարել է հետևյալ գրառումը․
«Սեր, երջանկություն, խաղաղություն, ուրախություն․ այս ամենը ձեր իրական բնությունն է։ Այս զգացողությունները բոլոր զգացողություններից վեր են։ Սա այն է, ինչը թույլ է տալիս ձեզ իմանալ, որ դուք միակն եք։ Յուրաքանչյուր մարդ ձեր եղբայրը կամ քույրն է, այդ թվում՝ նաև ծառերը, ծաղիկները, կենդանիները, միջատները, լեռները, ամպերը, հիվանդ մարդիկ, առողջ մարդիկ, աղքատ մարդիկ, հարուստ մարդիկ։
Եթե դուք կարող եք նայել այս ամենին՝ ինչպես ինքդ քեզ և չտարբերել, ապա դուք ապրում եք սիրո մեջ։ Բայց, եթե դուք ընտրում եք ինչ որ մեկին և մտածում եք, որ ամբողջությամբ սիրահարված եք նրան, որովհետև նա ունի գեղեցիկ դիմագծեր, գեղեցիկ կազմվածք, մեծ ունեցվածք, որը դուք ուզում եք ձեռք բերել, ապա դա հրապուրանք է։ Դա տևում է ոչ այնքան երկար, մինչ այն պահը, որբ կստանաք այն, ինչ ուզում եք։
Իսկ իրական սերը փոփոխական չէ․ նա չի հեռանում, որովհետև ոչ մի տեղից չէր էլ եկել։ Դա ինչ որ մի բան է, որը գոյություն ունի և դուք այն եք՝ ինչ կաք»։