Շուշաննա Թովմասյանի մայրն իմանալով դեպքի մասին վերադառնում է Հայաստան
Այսօր հայտնել էինք, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է տեղի ունեցել։
Հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայրում քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ դատարանի կողմից կայացվել է որոշում հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանն է, ով ժամանակին քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն։
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում մահացածը դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրն է՝ Արման Թովմասյանը:
Մահացածի ծնողները, ինչպես նաև դերասանուհի քույրը՝ Շուշաննա Թովմասյանը, ըստ տեղեկությունների, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան: