Շումախերը երկար տարիներ անց առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ
Ֆորմուլա 1-ի լեգենդար չեմպիոն Միխայել Շումախերը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվեց հանրության առջեւ՝ ներկա լինելով դստեր հարսանիքին։ Այս մասին գրում է The Mirror բրիտանական պարբերականը։
Անցած շաբաթ օրը 27-ամյա Ջինա-Մարիա Շումախերն ամուսնացել է Մալյորկա կղզում (Իսպանիա)։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ արարողությանը ներկա է եղել նաեւ Միխայել Շումախերը, ով 11 տարի չի երեւացել հանրությանը։
Այնուամենայնիվ, հյուրերին խնդրել են բջջային հեռախոսները թողնել դռան մոտ, որպեսզի ոչ ոք չկարողանա լուսանկարել 55-ամյա մրցարշավորդին։
2013 թվականին լեգենդար մրցարշավորդը գլխի ծանր վնասվածք է ստացել Ալպերում դահուկներով սահելիս։ 2014 թվականի սեպտեմբերին նա տեղափոխվել է Շվեյցարիայի Ժնևի լիճում գտնվող իր ընտանեկան տունը, որտեղ նրան խնամում են ընտանիքը և բժշկական թիմը: