Մամուլ

«Շորի, կոշիկի պրոբլեմ եմ ունեցել, ուսմանս վարձը չենք կարողացել վճարել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բերդեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր ՀՀ վարչապետ լինելը համարում է շատ սիմվոլիկ: Նա իր օրինակով ասել է, որ ամեն ինչի պետք է հասնել քայլ առ քայլ:

«Ես դուրս եմ եկել մի ընտանիքից, ինչպես ձեր ընտանիքներն են: Ես խնդիրներով ընդունվել եմ ԵՊՀ, իմ ընտանիքը իմ ուսման վարձը ի վիճակի չի եղել վճարել: 1991 թվականին ամբողջ երկիրը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում: Հայրս գնացել իր ընկերներից մեկին խնդրել է, որ իմ մեկ կիսամյակի վարձը վճարեն: Ես դրանից հետո սովորել եմ գերազանց, միայն հինգ եմ ստացել, որ ուսման վարձից ազատվեմ:

Ես հիմա ասում եմ, որ մեր կառավարության շրջանում ոչ մի գերազանց սովորող ուսանող դուրս չի մնալու համալսարանից: Սա համարեք մեր կառավարության պարտավորությունը: Ես գերազանցիկ սովորել եմ եւ երկրորդ կիսամյակից հետո սկսել եմ թոշակ ստանալ:

Երբ ես ուսանող եմ եղել՝ ունեցել եմ շորի, կոշիկի պրոբլեմ, բարդ է եղել: Ես 2-րդ կուրսից սկսել եմ իմ մասնագիտությամբ աշխատել: 6-7 ամիս աշխատավարձ չեմ ստացել, քանի որ այդ հիմնարկը ծանր վիճակում էր, բայց ես որոշել եմ, որ պետք է աշխատեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել