«Շոու արեցին, մեզ բերեցին Ծաղկաձոր, ինչ բերել են, ոչ հաց են տվել, ոչ ջուր են տվել»
Բերել են մեզ ստեղ՝ սովամա՞հ անեն. այսօր «Գոլդեն փելես» կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվածներին սնունդ ու ջուր չեն տվել
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոց այսօր տեղափոխված քաղաքացիներին ոչ սնունդ են հասցրել, ոչ ջուր: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց հյուրանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:
«Շոու արեցին, մեզ բերեցին Ծաղկաձոր: Այո՛, մասնակցել ենք էդ նշանդրեքին, այո, այդ վարակված մարդն էլ է մասնակցել:
Հիմա էլ բերել են, լավ, թող մեզ նորմալ տիրություն անեն: Ինչ բերել են, ոչ հաց են տվել, ոչ ջուր են տվել: Բերել են մեզ ստեղ սովամա՞հ անեն, հասկացանք՝ «կասկածյալ ենք»:
Սենյակներից չեն թողում դուրս գանք: Շուրջ 60 մարդ ենք, քիչ էլ չենք: Ի՞նչ անենք՝ թողնենք, գնանք մեր տնե՞րը»,- ասաց մեր զրուցակիցը: