Մամուլ

«Շշի Մելոյի» թիկնապահը բերման է ենթարկվել․ նա Range-ով փախուստի էր դիմել

«Շշի Մելոյի» թիկնապահը բերման է ենթարկվել․ նա Range-ով փախուստի էր դիմել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի) գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին։

Մարկոս Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։

Հիշեցնենք, որ պայթյունի արդյունքում վնասված «Ռենջ Ռովեր»-ի վարորդը, պոկելով արգելապատնեշը, փախել էր դեպքի վայրից, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշված պայթյունը կատարելու կասկածանքով 1 հոգու նույնպես բերման են ենթարկել Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով՝ այդ քաղաքացու, ով նույնպես «կանդալված» է, տվյալներն այս պահին չենք հրապարակում։

Կիսվել