Շշի Մելոյին և նրա թիկնազորին «փռել են ասֆալտին»․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց եւ խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին եւ նրա թիկնազորին:
Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ եւ պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով: Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ չի կարող տալ, եւ մարդը ստիպված է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում դրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում