«Շնորհակալ եմ 2019-ի ինձ նետած բոլոր մարտահրավերների համար»․ Մարիամ Փաշինյան
«Շնորհակալ եմ 2019-ի ինձ նետած բոլոր մարտահրավերների համար, քանի որ առաց դրա, մենք պարզապես չենք աճում»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել։
«Անչափ երախտապարտ եմ 2019 թվականի համար: 2019-ը սկսեցի բավականին կոտրված ու ինքս ինձ կասկածելով: Նորմալ է, բոլորիս մոտ լինում են շրջաններ, երբ չենք հավատում մեր ուժերին ու նպատակների արդիականությանը:
2020-ը սկսում եմ մի շատ պարզ գիտակցությաբ, որ ոչ մի երազանք ու նպատակ այնքան մեծ չէ, որ քոնը չլինի: Մի դադարեք մեծ նպատակներ դնել ձեր առջև, ես վստահ եմ, որ դրանք իրագործելի են:
Շնորհակալություն 2019»,- գրել է Մարիամը։