Շոու-բիզնես

Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք․ Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ դստեր ծննդյան առթիվ

Այսօր «Ամարաս» պարային համույթի ղեկավա Վիկա Մարտիրոսյանի դստեր՝ երգչուհի Նանուլի ծննդյան օրն է։ Պարուհին Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել դստեր և ամուսնու հետ՝ կից շնորհավորելով Նանուլի ծննդյան օրը։

«Շնորհավոր ծնունդդ իմ աղջիկ, իմ հպարտություն, իմ ամեն ինչ: Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա, թե երբ դարձար 9-ը տարեկան։

Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք: Երջանիկ եմ, որ հենց ես եմ քո մայրիկը: Իմ անփոխարինելի, սիրում եմ քեզ աշխարհում ամեն ինչից առավել»․-գրել է Վիկա Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ փոքրի երգչուհի Նանուլի տեսահոլովակի պրեմիերան, որը կոչվում է՝ «Իմ ծնունդն է այսօր»։

https://www.instagram.com/p/BwlzrEyl-91/
Կիսվել