«Շնորհակալ եմ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում». Պուտինը` Ալիևին
«Շնորհակալ եմ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում». Պուտինը` Ալիևին
Մոսկվայում ԼՂ–ի իրավիճակի կարգավորման հարցեր են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը։ Գիտեմ, որ Դուք, բնականաբար, դրան մեծ ուշադրություն եք դարձնում և մեծ նշանակություն տալիս։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում», – Կրեմլում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման սկզբում ասել է Պուտինը։
Ըստ նրա` փոխզիջումային լուծումների վերաբերյալ որոշումները միշտ դժվար է կայացնել։
«Բայց եթե մենք ուզում ենք (իսկ մենք բոլորս ուզում ենք կարգավորման հասնել), պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ օրս մեզ հաջողվել է դա անել», – հավելել է ՌԴ նախագահը։
Ալիևն իր հերթին նշել է, որ Մոսկվան և Բաքուն մշտապես շփման մեջ են Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ և վճռական են տրամադրված, որպեսզի հետհակամարտային շրջանն առավելագույնս անցավ ընթացք ունենա։
«Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք։ Մեր անձնական շփումը և՛ Մոսկվայում հունվարին, և՛ հեռախոսով, շատ կարևոր դեր կախաղ իրավիճակի կայունացման գործում։ Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի հետհակամարտային շրջանը առավելագույնս անցավ ընթանա»,–ընդգծել է Ադրբեջանի նախագահը։