Շնորհակալ եմ, որ ինձ դարձրել ես հայր ու ընտանիք ունենալու հնարավորություն տվել․ Արսեն Գրիգորյանը՝ կնոջը
«Իմ 17-18 տարվա ընկեր, ուզում եմ քեզ ասել շնորհակալություն, որ դու կաս, որ ծնվել ես ու ինձ մի օր դարձել կյանքի ընկեր:
Դու հրաշալի ես ու միշտ լավը, շնորհակալ եմ, որ ինձ դարձրել ես հայր ու ընտանիք ունենալու հնարավորություն տվել, նաև անմոռանալի պահեր այս կյանքում….
Բարով ես ծնվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արսեն Գրիգորյանն ու հրապարակել իր և կնոջ լուսանկարները։





