Շնորհակալ եմ ներկայության, ինձ լսելու և հասկանալու համար. Աննա Հակոբյան
Շնորհակալ եմ ներկայության, ինձ լսելու և հասկանալու համար. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդունելություն եւ հյուրասիրություն է կազմակերպել պատերազմում զոհվածների մայրերի համար: Նա այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել:
«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։
Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու եւ հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։