Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար. Նաիրա Զոհրաբյան
Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս
Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն:
Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղելեն հրապարակային ու ես թաքուն թղթել գրելու ավանդույթ չունեմ:
Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է եւ եթե չալարեմ, երեւի դիմեմ հայրենի միլիցիային:
Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար:
Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»։