«Շնորհակալություն Կոնդի բնակիչներին մեզ այդքան ջերմ ընդունելու համար»․ Սիրուշո
«Շնորհակալություն Կոնդի բնակիչներին մեզ այդքան ջերմ ու գրկաբաց ընդունելու համար, մեզ հետ միասին ուրախանալու, պարելու և տեսահոլովակի մաս կազմելու համար»։
Այս մասին երգչուհի Սիրուշոն գրել է Ինստագրամի իր էջում և տեղադրել օրվա նկարահանումից մի քանի լուսանկար։
Հիշեցնենք՝ Սիրուշոյի վերջին տեսահոլովակը՝ «Զոմա-Զոմա», նկարահանվել է Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ Կոնդում։