Շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 7 անդամ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մեծ Պարնի գյուղից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։
Շնորհիվ «Սպիտակի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ ոչ մեկի կյանքին այս պահին այլևս վտանգ չի սպառնում, նրանցից չորսը հիվանդանոց են ընդունվել միջին ծանրության ախտանիշներով, և հենց բժիշկների շնորհիվ է, որ նրանք արդեն ապահով ձեռքերում են, մի քանի օր, սակայն, մնալու են բժիշկների հսկողության տակ։