Մամուլ

Շմայսի եղբորորդին հացադուլ է հայտարարել

Շմայսի եղբորորդին հացադուլ է հայտարարել

Կալանավորված Ռոբերտ Մովսիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող Գայանե Հակոբյանի։

Մովսիսյանի դիմումը՝ ուղղված «Վարդաշեն» ՔԿՀ պետին երեկ հրապարակվել է ֆեյսբուքում։

Ռոբերտ Մովսիսյանը ՀՀԿ ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբոր` Միհրանի որդին է, 2019 -ին նրա մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ՝ Արթուրոս Պելիվանիդիսի հետ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով թրմամիջոց ձեռք բերելու դիտավորությամբ Նիդեռլանդների Թագավարությունում բնակվող ընկերոջ՝ Հովսեփ Հովսեփյանի օժանդակությամբ այդ երկրում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 44.76 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց եւ դրդել են վերջինիս մաքսանենգ ճանապարհով՝ առանց մաքսային հսկողության ՀՀ պետական սահմանով տեղափոխել այդ խմբաքանակը:

Կիսվել