ՄամուլՏեսանյութ

Շղթայական ավտովթար Սասունցի Դավիթ փողոցում. տեսանյութ

Շղթայական ավտովթար Սասունցի Դավիթ փողոցում. տեսանյութ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։

Վթարի հետևանքով, ըստ  նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել  «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։