Շիրակի մարզում ձյուն է տեղացել
Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Աշոցքից լուսանկար հրապարակելով։ Նշենք, որ Աշոցքը Հայաստանի Հանրապետության պատմականորեն ամենացուրտ տարածաշրջաններից է։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանն այստեղ 4.1 աստիճան է։