Մամուլ

Շիրակի մարզում, կայծակի հարվածից 77-ամյա տղամարդը տեղում մահացել է

Շիրակի մարզում, կայծակի հարվածից 77-ամյա տղամարդը տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։ Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։

Կիսվել