Շիրակի մարզից ետ վերադառնալիս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսն արգելափակվել է փոսում
Շիրակի մարզից ետ վերադառնալիս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսն արգելափակվել է փոսում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան – Աբովյան փողոցների խաչմերուկում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը (ֆուտբոլիստներով) արգելափակվել է փոսում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ներգրավված հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը որում եղել են 25 ուղևոր։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։