Շիրակի թեմի քահանաները հրաժարվում են Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցել․ ի՞նչ են հայտնում Գյումրիից
Սուրբ Սարգիս եկեղեցում կիրակնօրյա պատարագին մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանն առայժմ չի հայտնել, թե այս կիրակի որտեղ է պատարագի գնալու։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆբ-յան էջից տեղեկանում ենք, որ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հիմա էլ Գյումրիում պատարագի մասնակցել։
«Շիրակի թեմի քահանաները լուրջ փորձության առաջ են կանգնած։ Որոշ գյումրեցիներ զբաղված են դեկտեմբերի 7-ին պատարագ կազմակերպելու մենեջմենթո»,- Գյումրից ահազանգում է Պողոսյանը։ Նա տեղեկացնում է, որ ընդամենը մեկ հոգևորական Տեր Ռուբեն քահանա Մանուկյանն էր համաձայնվել Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցել, սակայն այսօր տեղեկացավ, որ նա ևս հրաժարվել է, հավանաբար՝ գյումրեցիների պարսավանքին չարժանանալու համար։
«Որևէ եկեղեցում Տեր Ռուբենին տեղ չէին տվել, որ նա Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցեր, այդ թվում՝ Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, որտեղ նա 10 տարի և ավել է, ինչ հոգևոր ծառայություն է իրականացնում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը։
Արդյոք որևէ փոխկապակցվածություն ունի Տեր Ռուբենը գործող իշխանության հետ՝ մեր զրուցակիցը նշեց․ «Ինչքան գիտեմ, որդին Ազգային Ժողովի ՊՊԾ-ում է աշխատում»։
Կարապետյանը հայտնում է, որ մինչ այս պահն էլ Տեր Ռուբենը աջակցում էր գործող իշխանությանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախանցած կիրակի պատարագի է մասնակցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղի կարգված Տեր Արարատ քահանա Պողոսյանը հրաժարվել էր պատարագ մատուցել՝ առանց նշելու Հայրապետի անունը։ Նրան փոխարինեց Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Արարատ քահանա Օրդոյանը, նա էլ պատարագին զեղչեց Վեհափառ Հայրապետի անունը։



