ԱշխարհԺամանց

Շինարարները 200 մ բարձրության վրա հանգիստ ճաշում են. ի՞նչն այն չէ հայտնի լուսանկարում

Շինարարները 200 մ բարձրության վրա հանգիստ ճաշում են. ի՞նչն այն չէ հայտնի լուսանկարում

Blognews.am-ը գրում է․ Դուք, ամենայն հավանականությամբ, արդեն տեսել եք այս լուսանկարը: Նախկինում շինարարները, կարծես թե, ոչնչից չեն վախեցել, և դա ապացուցող բազմաթիվ լուսանկարներ գոյություն ունեն:

Սակայն այս լուսանկարն ամենահայտնին է: Տասնմեկ շինարար հանգիստ և անհոգ նստած են հեծանի վրա և պատրաստվում են ճաշել:

shinararnern

Դեմքերի արտահայտությունները հանդարտ են, և անգամ հավատալն է դժվար, որ տղամարդիկ նստած են նոր կառուցվող Ռոքֆելեր պլազա երկնաքերի շինարարական հեծանի վրա՝ գետնից 200 մ բարձրության վրա: Հարց է առաջանում՝ այլ վայրում չէի՞ն կարող ճաշել:

Հայտնի լուսանկարն արել են 1932 թ. սեպտեմբերի 20-ին՝ երկնաքերի կառուցման ավարտից մի քանի ամիս առաջ: Եվ այո՛, ակնհայտ է, որ լուսանկարի իրավիճակը բեմադրված է:

Նույն աշխատակիցները ևս մի քանի լուսանկար ունեն, որոնցից մեկում հանգստանում են՝ պառկած հեծանի վրա, մյուսում՝ թափահարում գլխարկները:

shinararutyun

260 մ բարձրություն ունեցող Ռոքֆելեր պլազան կառուցվել է 1930-ականներին Ռոքֆելերների ընտանիքի միջոցներով:

Բիզնեսը մշտապես գովազդի կարիք ունի, և այս հետաքրքրական լուսանկարի միջոցով հնարավոր եղավ գրավել շատ մարդկանց ուշադրությունը: Սակայն լուսանկարներն իրական են՝ առանց որևէ միջամտության գործադրման:

Ո՞վ կհամաձայներ նման վտանգավոր բարձրության վրա գտնվել՝ պարզապես լուսանկարվելու համար: Չի կարելի մոռանալ, որ ժամանակներն այլ էին:

shinarar

Ամերիկայում Մեծ դեպրեսիան էր. աշխատանք չկար, և մարդիկ անում էին յուրաքանչյուր գործ՝ գումար վաստակելու համար: Իսկ այս շինարարները միաժամանակ կարծես թեթևամիտ էին գտնվում իրենց կյանքի նկատմամբ: Նրանք լուսանկարվել են մեծ գումարի դիմաց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել