Աշխարհ

Վատ եղանակային պայմանների պատճառով՝ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռները չեն կարողանում կայանել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել. ինքնաթիռները շարունակում են ժամանել, սակայն ուղևորները ստիպված են քնել հատակին և ժամերով սպասել իրենց ուղեբեռին, հայտնում է Shot Telegram-ալիքը:

Ուղևորներից մեկը ալիքին պատմել է, որ արդեն ավելի քան 4 ժամ է, ինչ սպասում է իր ուղեբեռին: Նրա խոսքով՝ մի քանի գծեր պարզապես չեն աշխատում:

Ինքնաթիռները շարունակում են վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում և մարդկանց հոսքը զգալիորեն ավելացել է: Երեխաներն ու մեծահասակները պառկել են քնելու բաճկոնների և նստարանների վրա՝ սպասելով իրենց պայուսակներին:

Ուղեբեռի հանձնման տեղեկատվական վահանակը դադարել է տվյալներ ցույց տալ Մոսկվայի ժամանակով գիշերվա 01:00-ից հետո:

«Շերեմետևո» ժամանած ինքնաթիռները մի քանի ժամ շարունակ կայանված են մնում օդային նավահանգստում: Ինչպես նրանք պնդում են, ուժեղ ձնաբքի պատճառով չեն կարողանում կայանել օդանավերը: