Մամուլ

Շենգավիթում՝ մանկապարտեզի հարևանությամբ հայտնաբերվել է կիսանեխած դի

Շենգավիթում՝ մանկապարտեզի հարևանությամբ հայտնաբերվել է կիսանեխած դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան 6-րդ շենքի մոտ՝ մանկապարտեզի հարևանությամբ, բաց տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

shtapognutyun 1

Տարածքը նույն վաշտի պարեկներ Հայաստան Ղազարյանի և Սերյոժա Ղազարյանի կողմից սահմանազատվել է։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Կիսվել